կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երբ աշխարհը կանգնած հետևում է անարդարությանն ու որևէ քայլ չի ձեռնարկում, դժվար է հասնել խաղաղության. Նուբար Աֆեյանը CNN-ի եթերում խոսել է Արցախից

Երբ աշխարհը կանգնած հետևում է անարդարությանն ու որևէ քայլ չի ձեռնարկում, դժվար է հասնել խաղաղության. Նուբար Աֆեյանը CNN-ի եթերում խոսել է Արցախից

Երբ աշխարհը կանգնած հետևում է անարդարությանն ու որևէ քայլ չի ձեռնարկում, դժվար է դառնում ոչ միայն հասնել արդարության, այլև դժվար է դառնում հասնել խաղաղության:

Այս մասին ասել է ամերիկյան Moderna կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը՝ CNN-ի եթերում անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային և դրա հետևանքով Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը:
 
Աֆեյանը հիշեցրել է Արցախյան հակամարտության պատմությունը, ներառյալ՝ 2020-ի պատերազմը, նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ռուս խաղաղապահների տեղակայումը ,9 ամիս շարունակ Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակումը, սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած զանգվածային հարձակումն ու դրա հետևանքով մի քանի օրում Արցախի ամբողջ բնակչության արտագաղթը:
 
Աֆեյանի խոսքով՝ ինքն այս հարցը հրապարակավ բարձրաձայնում է և ահազանգեր հնչեցնում, քանի որ ազգությամբ հայ է, և իր ընտանիքը ևս ստիպված է եղել գաղթել՝ սկզբում Օսմանյան կայսրությունից՝ Բուլղարիա, ապա, քաղաքացիական պատերազմի պատճառով, Լիբանանից՝ ԱՄՆ:
 
«Մեկ դար անց այն բանից հետո, երբ պապս ու իր ընտանիքը հետապնդվում էին օսմանյան թուրքերի կողմից, ես կարողացել եմ հասնել մի դիրքի, երբ աշխարհով մեկ գործող մեր նախագծերի միջոցով ոչ միայն կարողանում եմ օգնել բռնաճնշումներից ու ցեղասպանությունից փախնող այլ մարդկանց, այլև փորձում եմ այնպես անել, որ նման բաներ այլևս չկրկնվեն հայերի հետ», - ասել է Աֆեյանը:
 
Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվել է Արցախում, շոկային է:

  • Կիսվել: