ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
30 տարի առաջ առիթ է եղել, որ մեր ապագայով զբաղվենք, բայց տագնապների պատճառով չկարողացանք այդ մասին մտածել.Նուբար Աֆեյան

30 տարի առաջ առիթ է եղել, որ մեր ապագայով զբաղվենք, բայց տագնապների պատճառով չկարողացանք այդ մասին մտածել.Նուբար Աֆեյան

 «Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը կարծում է, որ  ընդհանարապես հայոց  պատմության մեջ մեծ առիթ չի եղել երազել, ստեղծել և նախագծել ապագան:

Այս մասին մարտի 10-ին, «Ապագա հայկականը» նախաձեռնությանն իր ելույթում նշեց Աֆեյանը, ընդգծելով, որ շատ կարևոր է ապագան:

 «Ընդհանրապես մեր ապագան ուրիշներն են ստեղծել, եւ մենք շարունակել ենք ուրիշների ուղին: Մոտ 30 տարի առաջ տրվել է հետաքրքրիր առիթ, որ մենք մեր ապագայով զբաղվենք, դժբախտաբար, տագնապների պատճառով մենք երբեք չկարողացանք ապագայի տեսլականի մասին մտածել: Այժմ պետք է որոշել կարևոր նպատակները  հայ ժողովրդի համար»,- ասաց Նուբար Աֆեյանը:

Անդրադառնալով նախաձեռնության աշխատանքներին՝ Աֆեյանն ասաց. «Շատ լուրջ գործ եք անելու, բայց հույս ունեմ, որ այդ գործը մեծ ուրախությամբ եք անելու: Եթե Հայաստանի ապագան պետք է լինի ևս տխուր նյութ, ինչպես եղել է անցյալը, ապա շատ վատ վիճակում ենք մնալու: Ես հույս ունեմ, որ  այս երեք օրվա խոսակցությունները  լուրջ արդյունքներ կտան: Մենք իրավունք չունենք տխրելու այս ծանր իրավիճակում: Այս երեք օրվա քննարկումները, կարծում եմ, ձեր առջև բերելու են հետաքրքիր  գաղափարներ: Եվ ես կարծում եմ, որ դուք պետք է անհամաձայնությամբ համաձայնեք, լսելով խոսեք իրար հետ, քննադատելով աջակցեք և մրցակցելով համագործակցեք մի  սեղանի շուրջ և վերջիվերջո համախմբվեք նույն գաղափարի շուրջ»,- ասաց Նուբար Աֆեյանը:

 

 

 

 

 

 

  • Կիսվել: