չորեքշաբթի, մարտ 12
12 / 3 / 2025
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղություն և կայունություն հաստատելու կարևոր հնարավորություն են ստացել․ Էրդողան

Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղություն և կայունություն հաստատելու կարևոր հնարավորություն են ստացել․ Էրդողան

Ադրբեջանն ու Հայաստանը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու կարևոր հնարավորություն են ստացել։

Այս մասին Թուրքիայի տանը ԱՄՆ մի շարք վերլուծական կենտրոնների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Տարածաշրջանի երկրների միջև տարաձայնությունների վերացումը, ինչպես նաև խաղաղության և բարիդրացիության հաստատումը մեր հիմնական սկզբունքներից են։ Թուրքիան կարևոր է համարում, որ բոլոր պետությունները հարգեն միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը։ Այսօր ժամանակակից աշխարհը իմ թվարկած սկզբունքների խիստ կարիքն ունի»,- ասաց նա:

  • Կիսվել: