հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում տեղի ունեցած իրադարձությունների համար. շվեյցարացի պատգամավոր

Ադրբեջանն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում տեղի ունեցած իրադարձությունների համար. շվեյցարացի պատգամավոր

Հայ ռազմագերիների մահապատիժը ռազմական հանցագործություն է։ Այս մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասսաց Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր, հայ-շվեյցարական բարեկամության խմբի անդամ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը։

Նրա խոսքով՝ ռազմական հանցագործությունները պետք է համապատասխան կերպով պատժվեն։

՛՛Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար ամենակարեւորը Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովումն է։ Այնպես որ, Հայաստանին պաշտպանելու համար միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի գործողությունները՛՛,-ասաց Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը։

Նա նաեւ հավելեց, որ Հայ-շվեյցարական բարեկամության խումբը դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիան։ Հայաստանը, ըստ նրա, եվրոպական հանրության մաս է եւ ունի ընդհանուր արժեքներ։

՛՛Մենք այստեղ ենք այս արժեքները պաշտպանելու համար: Մենք այստեղ ենք՝ դատապարտելու սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիան, որն ուղղված էր Հայաստանի դեմ։ Մենք ականատես ենք եղել այս հանցագործությանը եւ ուզում ենք հայտարարել, որ Հայաստանի հետ ենք։ Մենք նույնպես ցանկանում ենք դատապարտել Ադրբեջանի գործողությունները։ Ադրբեջանն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում տեղի ունեցած իրադարձությունների համար՛՛,-ասաց պատգամավորը:

Նա վստահեցրեց, որ Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խումբը ժամանել է հանրապետություն՝ հստակ մատնանշելու ագրեսորին։

  • Կիսվել: