հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանին դուր չի եկել, որ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման միջոցառմանը ծածանվել է Արցախի դրոշը

Ադրբեջանին դուր չի եկել, որ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման միջոցառմանը ծածանվել է Արցախի դրոշը

Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է հղել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ), Բռնցքամարտի միջազգային ասոցիացիային (İBA), Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային (EUBC)՝ կապված Երևանում կայացած Եվրոպայի առաջնության բացման հետ: Ադրբեջանցիներին դուր չի եկել, որ բացման միջոցառման ընթացքում ծածանվել է Արցախի դրոշը:

Նամակում ասվում է, որ «այս մրցումները պետք է ծառայեն բռնցքամարտի համաշխարհային ընտանիքի առաքելությանը` միավորելու մարդկանց ու երկրներին, բայց, Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում նկատվել են գործողություններ, որոնք չեն համապատասխանել սպորտի ոգուն և առաքելությանը»:

Ադրբեջանական կողմը սադրանք է որակել Արցախի դրոշի ծածանումը Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում։

  • Կիսվել: