շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանի վստահությունը Թուրքիայի կողմից է եւ ՌԴ-ի հետ պայմանավորվածությունների հիման վրա է. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանի վստահությունը Թուրքիայի կողմից է եւ ՌԴ-ի հետ պայմանավորվածությունների հիման վրա է. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի սահմանների վրա, հայ ժողովրդի վրա, ԼՂ-ն դատարկում է եւ ասում է՝ այդ ընթացում ինչո՞ւ չեք խաղաղության պայմանագրի առաջարկները ուղարկում, դա աբսուրդ է:  Այս մասին, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է մոտ ապագայում հանդիպեն երկու երկրների ԱԳ նախարարները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չգիտեմ, չկա նման ինֆորմացիա: Մենք ասել ենք, որ մենք պատրաստ ենք: Նաեւ ամերիկյան կողմը հայտարարում է, որ ցանկանում է՝ նման բան լինի: Մենք նման պայմանավորվածություն եւ քննակում չունենք:

Ադրբեջանի այն նարատիվը, որ մենք դրսից կառավարվում ենք, դա ծիծաղելի է: Ադրբեջանի վստահությունը երեւի Թուրքիայի կողմից է եւ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների հիման վրա է: Բայց կարծում եմ՝ առիթը բաց թողնել եւ մեր տարածաշրջանում խաղաղություն չհաստատելը ամենա մեծ սխալը կլինի թե մեր, թե Ադրբեջանի կողմից: Մենք պետք է առիթն օգտագործենք եւ մեզ համար, եւ տարածաշրջանի համար երկարատեւ խաղաղություն բերենք»:

  • Կիսվել: