ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանի փոխվարչապետը Կազանում խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ադրբեջանի փոխվարչապետը Կազանում խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաեւը Կազանում տեղի ունեցած «Ռուսաստան-Իսլամական աշխարհ. Կազանի համաժողով» 14-րդ միջազգային տնտեսական համաժողովում խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։

Համաժողովի շրջանակում Շահին Մուսթաֆաւեւը ելույթ է ունեցել «Տնտեսական հուսալիություն. «Համագործակցությունը Ռուսաստանի եւ Իսլամական համագործակցություն կազմակերպության երկրների միջեւ» լիագումար նիստում։ Այս մասին հայտնում է APA-ն։

Թվարկելով Ադրբեջանի բոլոր ձեռքբերումները եւ նրա դերը միջազգային տրանսպորտային երթուղիներում՝ Մուսթաֆաեւը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի գործարկմամբ «Հյուսիս-Հարավ, Արեւելք-Արեւմուտք» տրանսպորտային ուղղությունները մեծ հնարավորություններ կբացեն տարածաշրջանի երկրների համար»։

  • Կիսվել: