ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տրամադրված է ԼՂ հարցի լուծմանը․ Փաշինյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տրամադրված է ԼՂ հարցի լուծմանը․ Փաշինյան

Մենք ասում ենք, որ լուծումը հնարավոր կլինի, եթե ընդունելի լինի երեք ժողովուրդների համար: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ վարչապետը նշեց, որ եթե Ադրբեջանը տրամադրված չէ հարցի կարգավորմանը, ուրեմն հարցը չի կարգավորվելու:  

«Եթե դա հեշտ լուծվող լիներ, 100 անգամ լուծված կլիներ: Ես Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված է, ուզում է հարցի լուծումը: Մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ: Ռուսաստանի Դաշնությունն էլ է ուզում, ԱՄՆ-ն էլ է ուզում, Ֆրասնիան էլ է ուզում: Կարևորը նրբությունների մեջ է: Իսկ եթե պարզվի, որ Ադրբեջանը չի ուզում, հարցը չի լուծվի»,-ասաց նա:

  • Կիսվել: