երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ադրբեջանի կողմից պահվող գերիներն ու պատանդները պետք է ազատ արձակվեն. Լըմուան

Ադրբեջանի կողմից պահվող գերիներն ու պատանդները պետք է ազատ արձակվեն. Լըմուան

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանն այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց,  որ Ադրբեջանի կողմից պահվող գերիներն ու պատանդները պետք է ազատ արձակվեն:

Նա նշեց, որ  իր այցի ընթացքում հանդիպել է գերիների հարազատների հետ եւ այցելել Եռաբլուր: Հայաստանի Ֆրանսիական համալսարանի տասնմեկ ուսանողներ են զոհվել պատերազմում, այդ թվում՝ Շանթ Նավոյանը, որի գերեզմանին Եռաբլուրի պանթեոնում այցելել է Լեմուանը:

՛՛Բոլորը երիտասարդ էին եւ ներկայացնում էին Հայաստանի ապագան: Ուժեղ ցավ ես զգում, երբ գերեզմանաքարի վրա տեսնում ես ծննդյան տարեթիվը՝ 2001-2002 թվականներ: Մեր ամենաանկեղծ ցավակցությունն ենք հայտնել ընտանիքներին՛՛,- ասաց Լըմուանը:

Նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ շեշտադրվում է միջազգային նորմերին համապատասխան գերիներին եւ կալանավորվածներին վերադարձնելու պահանջը:

՛՛Հանդիպման ընթացքում ես հնարավորինս մանրամասն հարցրի, թե վերջին անգամ երբ է հարազատը կապ հաստատել՛՛,-ասաց Լըմուանը:

Նա նաեւ հավելեց, որ Ֆրանսիան միշտ ձգտում է Հայաստանի կողքին լինել. ՛՛Նախագահ Մակրոնը արեւմտյան առաջին առաջնորդներից էր, եթե ոչ առաջինը, ով իրերն իրենց անունով կոչեց՝ հայտարարելով Ադրբեջանի տարածք սիրիացի վարձկանների տեղափոխման մասին՛՛:

 

  • Կիսվել: