ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը  տարբեր կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների խախտում է. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ նիստում

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը տարբեր կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների խախտում է. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ նիստում

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ և տարբեր կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների խախտում է: Այս մասին ԵԽԽՎ լիագումար նիստում հայտարարել է Հայաստանի ԱԺ-ի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը: 

Նա Իսլանդիայի վարչապետից հետաքրքրվել է, թե ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել կառույցում իսլանդական նախագահությունը՝ այս խախտումների կապակցությամբ:

Ի պատասխան՝ Կատրին Յակոբսդոուտիրն ասել է, որ Ադրբեջանը և Հայաստանը, 2001 թվականին դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, ստանձնել են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն և պետք է գործեն իրենց հանձնառություններին համապատասխան:

՛՛Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ապա տարածաշրջանում ներկայիս հումանիտար իրավիճակը աճող մտահոգության տեղիք է տալիս: Իսլանդիայի արտաքին գործերի նախարարը՝ որպես նախարարական կոմիտեում նախագահող, հայտարարություն է տարածել այս կապակցությամբ՝ կոչ անելով լիարժեքորեն վերականգնել տեղաշարժի ազատությունը և հաղորդակցությունը՛՛,-նշել է Իսլանդիայի վարչապետը:

Նա նաև մտահոգություն է հայտնել մեկամսյա շրջափակման հետևանքով ստեղծված ոչ կայուն հումանիտար իրավիճակի կապակցությամբ: ՛՛Իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու բանալին, իհարկե, երկխոսությունն է, և նախարարների կոմիտեն կշարունակի հետևել այդ զարգացումներին։ Սա պարզ խնդիր չէ՛՛,-ասել է Յակոբսդոուտիրը:

 

  • Կիսվել: