Ադրբեջանի հռետորաբանությունը շատ մտահոգիչ է․ Նախագահի հարցազրույցը La Repubblica-ին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել իտալական La Repubblica օրաթերթին՝ անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանն ու Հայաստանի հանդեպ հավակնություններին։
«Ադրբեջանը ցանկանում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում ։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պետք է պաշտպանեն ռուս խաղաղապահները, սակայն Բաքուն օգտվում Է Ուկրաինայի հակամարտությունից և Ռուսաստանի դժվարություններից։ Պատերազմը կարող է բռնկվել ցանկացած պահի, և հռետորաբանությունը, որն օգտագործում է Ադրբեջանը, շատ մտահոգիչ է»,- ասել է նախագահը։
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններն նախագահը ասել է․ «Մենք պետք է տարածաշրջանում խաղաղության հավասարակշռություն կառուցենք մեր երեխաների համար»:



