երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորումից հետո ոչ մի խոչընդոտ չի լինի մեր և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար. Թուրքիայի ԱԳՆ

Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորումից հետո ոչ մի խոչընդոտ չի լինի մեր և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար. Թուրքիայի ԱԳՆ

Պատերազմից հետո Հարավային Կովկասում խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել։ Այս մասին Եվրասիական տնտեսական 27-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում ասել է Թուրքիայի ԱԳՆ Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի գլխավոր վարչության ղեկավար Մեհմեթ Սամսարը, տեղեկացնում է ԱՊԱ-:

Նրա խոսքով՝ այս հնարավորությունից օգտվելը ՛՛մեր տարածաշրջանի համար նոր դարաշրջանի սկիզբ կլինի՛՛:

Սամսարը նաև հավելել է. ՛՛Այս համատեքստում մենք ակնկալում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում։ Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտով ոչ մի խոչընդոտ չի լինի մեր երկրի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար՛՛:

  • Կիսվել: