կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման և ապահովման գործում կառուցողական դեր կարող են խաղալ տարածաշրջանի երկրները. Աբդոլլահիան

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման և ապահովման գործում կառուցողական դեր կարող են խաղալ տարածաշրջանի երկրները. Աբդոլլահիան

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկերոջ՝ Հոսեին Ամիր Աբդոլլահիանի հետ, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ դիվանագետները քննարկել են տարածաշրջանային և երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձել առևտրատնտեսական, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում ռուս-իրանական գործակցության հեռանկարին։

Ըստ իրանական կողմի տվյալների՝ Լավրովը կարևորել է տարածաշրջանային ՛՛3+3՛՛ ձևաչափի ամրապնդման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ այդ հարթակը կարող է օգնել Ադրբեջանին և Հայաստանին հասնել խաղաղության։ Աբդոլլահիանը դրական է գնահատել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Նա ընդգծել է, որ այդ հարցերում արտատարածաշրջանային դերակատարների միջամտությունը վատ հետևանքների է հանգեցնում:

՛՛Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման և ապահովման գործում կառուցողական դեր կարող են խաղալ տարածաշրջանի երկրները՛՛,-ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը:

  • Կիսվել: