Ադրբեջանի ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու ցանկություն Հայաստանի չունի և չի ունեցել․ Ա․ Հովհաննիսյան
ՀՀ Զինված ուժերը վաղուց կարող էին հարվածներ հասցնել Ադրբեջանի ենթակառուցվածքներին, սակայն երբեք չենք ունեցել եւ չունենք նման ցանկություն: Այս մասին այսօր Իջեւանում պատասխանելով կրագրողների հարցերին ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
«Դա նոր քարոզչական թեզ է արտաքին աշխարհին ուղղված, դա Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզ է: ՀՀ Զինված ուժերը տեխնիկապես վաղուց կարող էին դա իրականացնել, բայց մենք նման ծրագիր չենք ունեցել, չունենք եւ դա հայեցի չի ոչ մի տեսանկյունից: Նավթա եւ գազամուղները, որոնք միջազգային ընկերություններին են պատկանում եւ Ադրբեջանի տարածքով են անցնում, թող վստահ լինեն, որ ՀՀ-ն անվտանգության երաշխավոր է եւ ոչ թե սպառող, ՀՀ-ն ավելի լավ կարող է ապահովել դրանց անվտանգությունը, քան ուրիշ մեկը տարածաշրջանում»,- ասաց նա:


