շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ադրբեջանի ագրեսիան, որը խրախուսում է Թուրքիան, պետք է դատապարտվի. Նիդերլանդների SP կուսակցության անդամ

Ադրբեջանի ագրեսիան, որը խրախուսում է Թուրքիան, պետք է դատապարտվի. Նիդերլանդների SP կուսակցության անդամ

Նիդերլանդների Սոցիալիստական կուսակցության (SP) խորհրդարանի ստորին պալատը կոչ է անում վերականգնել հրադադարը Ադրբեջանի և Հայաստանի միջև:

SP-ի խորհրդարանի անդամ Սադեթ Կարաբուլութն իր ֆեյսբուայան էջում գրել է, որ Ադրբեջանը նոր ագրեսիան սկսել է Թուրքիայի խրախուսմամբ, ինչը պետք է խստորեն դատապարտվի։

Նա կարևորել է ոչ միայն արյունահեղության դադարեցումը, այլև այն, որ երկրները չզինվեն: ՛՛Անհրաժեշտ է զենքի էմբարգո՛՛,-ասել է Կարաբուլութը:

Խորհրդարանի անդամը գրել է. ՛՛Բռնության ներկայիս սրումը, կարծես, Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականության արդյունք է, որին անթաքույց աջակցում է Թուրքիան: 1990-ականների սկզբին Խորհրդային միության փլուզումից ի վեր Ադրբեջանն ու Հայաստանը տարաձայնություններ ունեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: Տարածքն Ադրբեջանում է, սակայն Հայաստանը մեծ վերահսկողություն ունի դրա վրա՛՛:
 

Նա հավելել է, որ ամեն ինչ ցույց է տալիս, որ Ադրբեջանը նոր ագրեսիան սկսել է Թուրքիայի խրախուսմամբ: ՛՛Օգտագործվում են նաև արգելված զենքեր, ինչպիսիք են կասետային զինամթերքը, որի զոհ են դառնում խաղաղ բնակիչներ: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կարևոր է, որ արտգործնախարար Բլոկը խոսի բոլոր երկրների հետ, հատկապես՝ Թուրքիայի, քանի որ այս երկիրը յուղ է ավելացնում կրակին և Սիրիայից վարձկաններ ուղարկում այդ տարածք՛՛,-ընգծել է Կարաբուլութը:

 
 

  • Կիսվել: