ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանական կողմին հրավիրում ենք առնչվել իրականության հետ, հրաժարվել ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունից․ Արա Այվազյան

Ադրբեջանական կողմին հրավիրում ենք առնչվել իրականության հետ, հրաժարվել ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունից․ Արա Այվազյան

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի դրել ու չի կարող դնել հայ պաշտոնյաների, արտասահմանյան գործընկերների Արցախ այցի մասով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով Իլհամ Ալիևի հայտարարությանը:

«Այն որևէ տարր չի պարունակում կարգավիճակի հստակեցման ուղղությամբ: Հետևաբար մենք ադրբեջանական կողմին հրավիրում ենք առնչվել իրականության հետ, հրաժարվել ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունից և միասին աշխատել, սկսել բանակցություններ կարգավիճակի վերջնական հստակեցման ուղղությամբ, եթե իսկապես պատրաստ են Հայաստանի ու Արցախի հետ բնականոն հարաբերություններ հաստատելուն»,-ասաց նա: 

Ավելի վաղ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ որևէ մեկն իրավունք չունի մուտք գործելու Արցախ առանց ադրբեջանական իշխանությունների թույլտվության: Ալիևը նաև սպառնացել էր հայ պաշտոնյաներին:

  • Կիսվել: