հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսման ֆայլը տարածվել է ԱՊՀ տարածքից. ՔԿ նախագահ

ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսման ֆայլը տարածվել է ԱՊՀ տարածքից. ՔԿ նախագահ

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման ֆայլը տարածվել է ԱՊՀ տարածքից, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային գաղտնալսման ֆայլը տարածվել է ԱՊՀ տարածքից: Նախաքննության շահերից ելնելով՝ ես կգերադասեմ այդ գործից չխոսել», հավելեց Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ երկու պաշտոնյաների միջև հեռախոսային զրույցը մարտի 1-ի քրեական գործի ու դրանով անցնող անձանց մասին տարածվել էր 2018 թվականի սեպտեմբերի 11-ին էլեկտրոնային լրատվության միջոցներում: Հարուցվեց քրեական գործ, սակայն մինչ այժմ այդ գործով մեղադրյալներ չկան:

  • Կիսվել: