երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գերմանիայի ՊՆ-ն ստուգում է ՌՕՈւ հաղորդագրությունների հնարավոր գաղտնալսման փաստը

Գերմանիայի ՊՆ-ն ստուգում է ՌՕՈւ հաղորդագրությունների հնարավոր գաղտնալսման փաստը

Գերմանական հակահետախուզությունը ստուգում է Ղրիմի կամրջի վրա «Taurus» հրթիռների հնարավոր կիրառման մասին բունդեսվերի սպաների խոսակցության հնարավոր գաղտնալսումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն` հղում անելով DPA-ին:

Նշենք, որ ավելի վաղ Գերմանիայի Պաշտպանության նախարարությունը հրաժարվել էր մեկնաբանել Ղրիմի կամրջի վրա հրթիռների հարվածի մասին Գերմանիայի զինվորականների խոսակցության ձայնագրության մասին լուրերը, իսկ ավելի ուշ՝ ենթադրյալ ձայնագրությունը՝ ընդգծելով, որ սկզբունքորեն չի մեկնաբանում ԶԼՄ-ների հաղորդագրություններն ու դրանց բովանդակությունը։

Հիշեցնենք` «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել էր գերմանացի սպաների խոսակցության տեքստի սղագրությունը։ Այդ խոսակցության ընթացքում նրանք քննարկում են Ղրիմի կամրջի վրա հարձակվելու հնարավորությունը։ Սիմոնյանը նշել էր, որ 40-րոպեանոց ձայնագրության մեջ կարելի է լսել նաև հակամարտությանը բրիտանացիների և ֆրանսիացիների վաղեմի մասնակցությունը հաստատող խոսքեր։

Զրույցը, որի ընթացքում բունդեսվերի ներկայացուցիչները խոսում են Ղրիմի կամրջին հասցվելիք հարվածների մասին, կայացել է փետրվարի 19-ին։ Թեման քննարկել են ՌՕՈւ հրամանատարության գործողությունների և զորավարժությունների բաժնի ղեկավար Գրեգեն, ՌՕՈւ տեսուչ Գերհարտցը (լուսանկար) և օդային գործողությունների կենտրոնի աշխատակիցներ Ֆենսկեն և Ֆրոշտեդտեն։

Նշվում է նաև, որ սպաներից մեկը հիշատակել է փետրվարի 21-ին Ուկրաինա ծրագրվող այցի մասին` համակարգելու համար ռուսական օբյեկտներին հասցվող հարվածները։ Բացի այդ, բունդեսվերը հնարավոր է համարել Կիևին «Taurus» տեսակի 100 հրթիռ փոխանցելը, որոնք պատրաստ կլինեն կիրառման համար ութ ամսից։

  • Կիսվել: