հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԱԾ-ն այն ծառայությունն է, որտեղ չի կարելի կադրային ջարդ իրականացնել. Էդուարդ Մարտիրոսյան

ԱԱԾ-ն այն ծառայությունն է, որտեղ չի կարելի կադրային ջարդ իրականացնել. Էդուարդ Մարտիրոսյան

«Կադրային փոփոխություններ եղել են և կլինեն»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն՝ անդրադառնալով ԱԱԾ-ում կադրային ջարդ չանելու թեմային:

Նրա խոսքով՝ ինքը կադրային ջարդ չի արել, որովհետև ԱԱԾ-ն այն ծառայությունն է, որտեղ չի կարելի կադրային ջարդ իրականացնել։ «ԱԱԾ-ն համալրված է պրոֆեսիոնալներով, և մարդիկ պատասխանատվության բարձր զգացումով կատարում են իրենց աշխատանքը»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ 2019 թ. սեպտեմբերի 19-ից Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

  • Կիսվել: