երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
ԱԱԾ-ին մնում է հասկանալ՝ ինչ հնարավոր կապ ունեն ընդդիմության գրպանային խուլիգանախմբերը ադրբեջանցիների հետ. ՔՊ խոսնակ

ԱԱԾ-ին մնում է հասկանալ՝ ինչ հնարավոր կապ ունեն ընդդիմության գրպանային խուլիգանախմբերը ադրբեջանցիների հետ. ՔՊ խոսնակ

2019 թ․-ին ՀՀ ԱԱԾ-ն արգելել է մի երիտասարդի մուտքը Հայաստան՝ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «զ» ենթակետի համաձայն» , ըստ «Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածի «զ» ենթակետի օտարերկրացիների մուտքը Հայաստան արգելվում է, եթե գոյություն ունեն նրանց կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանը:

՛՛Դեպքից մոտ մեկ տարի անց երիտասարդը ներկայացնում է խուլիգանախմբի կողմից գողացված մի անձնագրի լուսանկարներ և հայտնում, որ դա իրեն են փոխանցել ինչ-որ խմած ադրբեջանցիներ ու այն էլ 2020 թ․-ի նոյեմբերի 7-ին։ Հիշեցնեմ՝ այսօր 2021 թ․-ի հունվարի 26-ն է։ Երիտասարդը նկարները հրապարակել է երեկ։

Չգիտեմ, թե կոնկրետ ի՞նչ սպառնալիքի հետ կապված է ԱԱԾ-ն արգելել երիտասարդի մուտքը ՀՀ, կարող է լինել, օրինակ՝ լրտեսության սպառնալիք, գործակալական այլ տեսակի գործունեության սպառնալիք, բայց այդ փաստը, եթե համադրենք մի այլ փաստի հետ, որ երիտասարդն ասում է, թե գինովցած ադրբեջանցիներն են իրեն անձնագիր փոխանցել, ապա կարծում եմ՝ պատկերն էլ ավելի կհետաքրքրանա։

ԱԱԾ-ին, կարծում եմ՝ մնում է հասկանալ, թե իրո՞ք ընդդիմության գրպանային խուլիգանախմբերը գողացած անձնագիրը ալկոհոլի նկատմամբ թուլություն ունեցող ադրբեջանցիների միջոցով են փոխանցել երիտասարդին, և եթե այո, ապա էլ ի՞նչ հնարավոր կապ ունեն այդ խուլիգանախմբերը ադրբեջանցիների և Հայաստանի պետական անվտանգությանը սպառնալիք ներկայացնող երիտասարդի հետ՛՛,-նշել է նա։

 

  • Կիսվել: