90-ականներից հետո ԶՈւ-ն օգտագործվել է տարբեր քաղաքական խնդիրների լուծման համար․ Քոչարյան
Եթե անկեղծ լինենք, 90-ականներից հետո ԶՈւ-ն օգտագործվել է տարբեր քաղաքական խնդիրների լուծման համար: Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի հերթական նիստի ավարտից հետո այս մասին լրագրեղների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նշենք, որ նիստին մասնակցում էր նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
«Այսօր Զինված ուժերն իրականացնում են իրենց մարտական հերթափոխը, իսկ մեր խնդիրն է ուժեղացնել Զինված ուժերի հզորությունը։ Մեր եզրակացությունները պետք է լինեն անթերի, փաստարկված՝ ոչ միայն հարցազրույցների, քննարկումների, այլ նաև այն փաստաթղթերի շրջանակներում, որոնք պետք է հիմնավորեն մեր եզրակացությունները։ ԶՈւ-ի հեղինակության բարձրացումը բոլորիս հետ կապ ունի: Այսօր Զինված ուժերն իրականացնում են իրենց մարտական հերթափոխը, իսկ մեր խնդիրն է ուժեղացնել Զինված ուժերի հզորությունը»:
Ըստ Քոչարյանի՝ արդյունավետ աշխատանք են ունեցել, ինչը միտված է եղել ապրիլյանի հետ կապված խնդիրներն արագ ավարտելուն ու եզրակացությունները հանրությանը ներկայացնելու։
«Ապրիլյան պատերազմի հետ կապված հարցը մենք ԶՈւ այսօրվա ղեկավարի կազմի հետ ներկայացնելու ենք այնպիսի հիմնավորումներով, որ բոլոր հարցերը փարատենք: Զինված ուժերն իրենց մարտական հերթափոխը պետք է իրականացնեն առանց կասկածամտության որևէ դրսևորման: Սա այն կառույցն է, որի ծառայությունը վերաբերում է յուրաքանչյուրի ընտանիքի»,- ասաց Քոչարյանը: