չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
9-րդ ծրագրով 70 մարդ կա, ովքեր իրար հետ 1 միլիարդ ավանդ ունեն բանկերում՝ պետք է գնանք համընդհանուր հայտարարագրման․ Փաշինյան

9-րդ ծրագրով 70 մարդ կա, ովքեր իրար հետ 1 միլիարդ ավանդ ունեն բանկերում՝ պետք է գնանք համընդհանուր հայտարարագրման․ Փաշինյան

9-րդ միջոցառումից օգտված 70 մարդ կա, ովքեր իրար հետ 1 միլիարդ ավանդ ունեն բանկերում։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կառավարության կողմից ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումների հասցեականության հարցը լուծելու լավագույն միջոցը համարում է ՀՀ բոլոր քաղաքացիների կողմից հայտարարագրեր ներկայացնելը:

«Համընդհանուր հայտարարագրումը՝ դա իմ կարծիքն է, որ մենք պետք է պարտադիր անենք և ես դրանում համոզված եմ, որովհետև անցած տարի, երբ մենք այս մասին ակնարկում էինք, աղմուկ էր բարձրանում, բայց ես հիմա ասեմ, եթե մենք համընդհանուր հայտարարագրման մեխանիզմն ունենայինք՝ այսօր ոնց կօգներ դա մեզ: Էն, որ ես ասում եմ, որ չենք կարողանում գտնել էն բաժանորդին, որը մեր օգնության կարիքն ունի, եթե մենք ունենայինք համընդհանուր հայտարարագրման համակարգ, մենք կտեսնեինք՝ ովքեր են մեր քաղաքացիները, որ ամսական իրենց եկամուտը մինչև 50000 դրամ է, ովքեր են, որ մինչև 100000 դրամ է, ովքեր են, որ մինչև 500000 դրամ է, ովքեր են, որ 1000000 և ավելի է: Եվ կառավարությունն իր որոշմամբ հասցեական կփոխանցեր գումարը և բնականաբար սա լավ առիթ է, որ ես ևս մեկ անգամ արձանագրեմ՝ մենք պետք է գնանք համընդհանուր հայտարարագրման»,- ասաց Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝  լավ մեխանիզմը համընդհանուր հայտարարագրի մասին օրենք ընդունելն է։

«Մարդ կա, ով 9-րդ ծրագրի համար եկել է, ասել, որ շատ վատ վիճակում է, 26 հազար դրամի կարիք ունի: Մենք 146 հազար օգտված մարդկանցից դեպքեր ունենք, գոնե՝ 50, երբ մարդը բանկում ունի 20 միլիոն դրամ և ավել ավանդ, սակայն եկել ու հայտարարել է, որ 26 հազար դրամի օգնության կարիք ունի»,-ասաց նա:

 

  • Կիսվել: