կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
88 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը

88 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը

Կյանքի 88֊րդ տարում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Լենինյան մրցանակի դափնեկիր, ՌԴ աշխատանքի հերոս Վասիլի Լանովոյը, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Հունվարի սկզբին Լանովոյն ու նրա կինը կորոնավիրուսի դրական ախտորոշմամբ հոսպիտալացվել էին,  ավելի ուշ հաղորդվել էր նրա առողջական վիճակի վատթարացման և վերակենդանացման բաժանմունք տեղափոխվելու մասին։

Վասիլի Լանովոյը ծնվել է 1934 թվականի հունվարի 16-ին` Մոսկվայում։ Իր կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմում, որոնց շարքում են «Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա», «Գարնան տասնյոթ ակնթարթ» կինոնկարները։ 1957-ից հանդես է եկել Վախթանգովի անվան թատրոնում:

  • Կիսվել: