շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
68-ամյա քրոնիկական հիվանդություն ունեցող քաղաքացին բուժվել է կորոնավիրուսից

68-ամյա քրոնիկական հիվանդություն ունեցող քաղաքացին բուժվել է կորոնավիրուսից

68 տարեկան  ուղեկցող քրոնիկ հիվանդություն ունեցող քաղաքացին, ով վարակված էր կորոնավիրուսով, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկների ջանքերի շնորհիվ ապաքինվել է։

Ինչպես հայտնում են  «Նորք» ԻԿՀ-ից քաղաքացու մոտ մեկ շաբաթ առաջ ախտորոշվել է երկկողմ ինֆիլտրատիվ թոքաբորբ և սկսվել համապատասխան բուժում։

«Պացիենտի ընդհանուր վիճակին մաքսիմալ համապատասխան ընտրված բուժական գործելակարգի շնորհիվ, գրանցվել է հիվանդության պրոգրեսիվ դրական դինամիկա։

Այս դեպքը «Նորք» ԻԿՀ մասնագետների պրոֆեսիոնալ և հմուտ աշխատանքի հերթական արդյունքն է։

Առողջ եղեք»,- մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ։

Image may contain: outdoor

  • Կիսվել: