«Համախմբում» շարժումը երթով գնում է Ազատության հրապարակ
«Համախմբում» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը մի խումբ համակիրների հետ Երևանի Աջափնյակ համայնքից երթով գալիս է Ազատության հրապարակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դիմադրության շարժումը նույնպես իրազեկման երթ է անում, որը մեկնարկել է Գարեգին Նժդեհի հրապարակից։ Իրազեկման երթ են անում նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու նրա աջակիցները։


