երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
500 հազար դրամ պարգև՝ ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար

500 հազար դրամ պարգև՝ ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 500 հազար դրամ պարգև: Այս մասին Ջերմուկում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Ընտրակաշառքների գործով այս պահի դրությամբ արդեն հինգ հոգի կալանավորված են։ Այսինքն՝ նրանք հիմա գտնվում են քրեակատարողական հիմնարկում, և առաջիկա 2 ամսում կշարունակեն գտնվել այնտեղ։ Հետո ինչքան կդատվեն, դատարանը գիտի, բայց ընտրակաշառքների համար պատժաչափերն էականորեն ավելացրել ենք։ Տասը մեղադրյալի համար ուրիշ խափանման միջոց են ընտրել քննիչները։ Եվ 40 հոգի գտնվում են կասկածյալի կարգավիճակում։ Այսինքն՝ այս պահի դրությամբ արդեն ընտրակաշառքի գործով 55 հոգի անցնող ունենք։ Եվ իրավապահներն առաջիկա օրերին մեզ բավական առատ բերքահավաք են խոստանում։

Բայց ես ուզում եմ այդ բերքահավաքն ավելի առատ դրաձնել և այսպիսի հայտարարություն անել։ Քաղաքացիական պայմանագիր կուսկացությունն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 500 հազար դրամ պարգև այն քաղաքացիներին, ովքեր ընտրակաշառք տալու-ստանալու փորձ կնկարահանեն։ Երկրորդ, կնկարահանեն պետական կամ ոչ պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընտրողի վրա ապօրինի ազդեցություն գործելու փորձը։ Մենք այդ դեպքերում 500 հազար դրամ պարգև կտանք յուրաքանչյուր այդպիսի տեսագրության համար»,- հայտարարեց Փաշինյանը։

 

  • Կիսվել: