հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
50 հազար էր պարտքը, ես 40 հազար վճարեցի, խնդրեցի միացնեն լույսը, բայց չմիացրին․ Քաղաքացին՝ Փաշինյանին

50 հազար էր պարտքը, ես 40 հազար վճարեցի, խնդրեցի միացնեն լույսը, բայց չմիացրին․ Քաղաքացին՝ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում զանգահարել է քաղաքացիների, որոնց հոսանքն այս օրերին անջատել են:

«Ես խնդրել եմ մի շարք բաժանորդների ցուցակներ, որոնց հոսանքն անջատված է պարտքի պատճառով»,- ուղիղ եթերի ժամանակ նշել է վարչապետը։

Առաջին զանգին պատասխանեց մի կին, ով նշեց․ ««82 տարեկան կեսրար ունեմ տանը, ամուսինս վիրահատված է: Ասել են՝ մինչեւ չվճարեք, չեն միացնի: 50 հազար էր պարտքը, ես 40 հազար վճարեցի, խնդրեցի միացնեն լույսը, մինչեւ թոշակ կստանամ, կվճարեմ: Բայց չմիացրին: Աշխատող չունենք, ես եմ միայն գնում, տներ եմ մաքրում: Երկու տղա ունեմ, մեծը բանակից եկել է, մեկ-մեկ շինարարության գործ է անում, բայց հիմա չկա»,-ասաց կինը։ 

Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ այս անգամ իր ֆոնդից հոսանքի գումարը կտան, ապա կոչ արեց, որ որդիներն աշխատեն:

  • Կիսվել: