շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
50-65 տարեկան մարդիկ լիարժեք աշխատունակ մարդիկ են, որոնց պետք է ներառենք տարբեր ծրագրերում․ Նիկոլ Փաշինյան

50-65 տարեկան մարդիկ լիարժեք աշխատունակ մարդիկ են, որոնց պետք է ներառենք տարբեր ծրագրերում․ Նիկոլ Փաշինյան

Ընտանեկան նպաստի համակարգում կատարվելու են բարեփոխումներ, և կկատարվեն որոշակի փոփոխություններ, այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով 59-ամյա հրազդանցի մի կնոջ հարցին։

Տիկին դժգոհում էր, որ իր տարիքի անձինք անտեսված են ու աշխատաշուկայում տեղ չունեն։

«50-69 տարեկան մարդիկ լիարժեք աշխատունակ մարդիկ են ու մենք պետք է ունենանք ծրագրեր, որոնցում նրանք կընդգրկվեն», -հայտարարեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ իր ղեկավարած կառավարությունը առավելագույնը կանի հարցը լուծելու համար։

  • Կիսվել: