35 տարի Ադրբեջանը սահմանափակում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հիմա էլ Հայաստանն է սահմանափակում մտցնում․ Արթուր Խաչատրյան
Նախկինում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին խոսք եղել է, կառավարության մոտեցումները փոփոխություններ են կրել ձևավորումից ի վեր։ Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով արցախյան հակամարտության կարգավորման թեմայի վերաբերյալ Փաշինյանի խոսքին։
«Վերջապես այն ինչ ներակայացվել է վերջերս՝ «ՀՀ-ի համար էական է ԼՂ հայության անվտանգության և իրավունքների հասցեագրման երաշխավորված մեխազիմների ձևավորումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն»»:
Խաչատրյանն ասաց, որ կառավարությունը նախկինոմ գտնում էր, թե հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա՝ «ինքորոշում առանց սահմանափակումների»:
«Բայց արդեն 2021 թվականի կատարողականի զեկույցի ժամանակ, կառավարությունը փորձում էր արդեն ինքնորոշման իրավունքը մի քիչ վախվորած արտահայտել: 2022 թվականի կատարողականի մեջ կառավարությունն այլևս չի խոսում ինքնորոշման մասին: 1988 թվականից ի վեր Հայաստանի կառավարությունը չի խոսում ինքորոշման մասին»,- շեշտեց դաշնակցական պատգամավորը:
«Առաջին անգամ 35 տարվա ըթնացքում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների մոտեցումներն իրար համընկան՝ «ինքնորոշումը հանեք ղարաբաղյան հակամարտության սկզբունքերից»»,- հավելեց Արթուր Խաչատրյանը:
«35 տարի Ադրբեջանը սահմանափակում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ասում էր՝ «ինքնորոշվի, բայց իմ տարածքում»: Հիմա էլ Հայաստանն է սահմանափակում մտցնում, թե բա՝ «ինքորոշվելու համար նախապես Ադրբեջանի կազմում պետք է լինես»»,- հայտարարեց ընդդիմադիր օրենսդիրը:



