շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
316 մարդ՝ ծանր վիճակում է, 53-ը՝ ծայրահեղ ծանր, արհեստական սարքին են միացված 17-ը․ Արսեն Թորոսյան

316 մարդ՝ ծանր վիճակում է, 53-ը՝ ծայրահեղ ծանր, արհեստական սարքին են միացված 17-ը․ Արսեն Թորոսյան

316 մարդ՝ ծանր վիճակում է, 53-ը՝ ծայրահեղ ծանր, արհեստական սարքին են միացված 17-ը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մոտակա 1-1,5 ամսվա ընթացքում ինտենսիվ թերապիայի ևս 100 մահճակալ կավելացվի: Դրանցից 50-ը կլինեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, 50-ը՝ «Էրեբունի» ԲԿ-ում»,- ասաց նախարարը:

Թորոսյանը քաղաքացիներին կոչ արեց պահպանել բոլոր կանոնները.

«Մենք երեկ ռեկորդային վատ ցուցանիշ ենք ունեցել՝ 15 մահ: Բժիշկները 24-ժամյա պայքար են մղում, սակայն ոչ միշտ է հնարավոր լինում կյանքեր փրկել: Չկա որևէ երաշխիք, որ նույնիսկ 100 տոկոս երիտասարդ ու առողջ քաղաքացին դուրս կգա դրական ելքով»:

  • Կիսվել: