կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
3-րդ նախագահը դիտել է «Գահերի տիրակալը» հեռուստասերիալը, և այնտեղ նոր մտահղացումներ են առաջացել իր մոտ՝ իշխանության ետդարձի ուղղությամբ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

3-րդ նախագահը դիտել է «Գահերի տիրակալը» հեռուստասերիալը, և այնտեղ նոր մտահղացումներ են առաջացել իր մոտ՝ իշխանության ետդարձի ուղղությամբ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

Ամիսներ առաջ կարծեմ պարոն նախագահը կորոնավիրուս էր ընկել և առողջացման փուլ է անցել, հիմա նորից առողջություն եմ մաղթում, քանի որ նրա հայտարարությունից մեջբերված խոսքերից ենթադրում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի արած նախկին հայտարարությունները մենք պետք է մոռանանք: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան ասաց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին համատեղ դաշինքով հանդես գալու մասին արած առաջարկին:

Անդրանիկ Քոչարյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Նախկինում նա 2-րդ և 3-րդ նախագահներին ասում էր՝ նրանք սիամական զույգեր են, կամ հրեշներ և երկգլխանի հրեշը փորձ է անում դառնալ երեքգլխանի, կամ փորձ է արվում իշխանությունը վերադարձնել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Կա այլ վարկած, որ 3-րդ նախագահը բուժման ընթացքում կրկին անգամ դիտել է «Գահերի տիրակալը» հեռուստասերիալը և այնտեղ նոր մտահաղացումներ են առաջացել իր մոտ իշխանության ետդարձի և նորովի իրար մեջ հարցերը պարզելու ուղղությամբ՛՛:

Հայտարարության հիմքում, նրա խոսքով, մի գաղափար է՝ երեք նախագահները պետք է վերադառնան, բայց, ըստ Քոչարյան, նա մոռանում է, որ ինչպես ինքն էր ասում՝ ավազակապետության ճարտարապետները մերժված են:

՛՛Նրանք մերժված են անհիշելի ժամանակներից, իսկ հիմա ինքը ասում է՝ ինչ-որ կարևոր խնդիր լուծելու համար մենք 3-ով նորից պետք է վերցնենք իշխանությունը և 3-ով որոշենք իշխանության անելիքը, այսինքն 1-ին նախագահը երևի ուզում է գալ այն ելման կետին, որտեղ իրեն իշխանությունից հեռացրեցին մյուս 2-ը, և ուզում է վրեժ լուծել, նաև հեռանկարում տեսնելով կարող է խաղատախտակի վրա հնարավորություն լինի, որ վրեժը լուծի՛՛,-ասաց Քոչարյանը:

Նա նաև ընդգծեց՝ այստեղ որևէ շահ չկա, բացի խաղաքարտերը խառնելուց, ընդ որում` այս հայտարարությամբ խաղաքարտերը չեն խառնվում, այս հայտարարությամբ, ըստ էության, առաջարկ է արվում նախկին 3 նախագահների նոր միավոր ստեղծելու, որպեսզի վերադառնանք այն արատավոր անցյալին. ՛՛Արատավոր անցյալը մեր ժողովուրդը մերժել է` ձևավորելով այս իշխանությունը, իսկ գործող իշխանությունը ըստ էության ընտրությունների միջոցով փորձ կանի մանդատը թարմացնելու, և միայն ընտրությունների միջոցով կպարզվի՝ երկուսն էին հավերժ մերժված, թե երրորդն էլ կմիանա իրենց և միասնական կմերժվեն՛՛:

Քոչարյանը կարծիք հայտնեց, որ Տեր-Պետրոսյանի հայտարարությունները համոզիչ չեն:

՛՛Տեր-Պետրոսյանը 2008 թվականին արել էր հայտարարություններ, որի հետ կապված ինքը հիմա չի կարող բացատրություն տալ, այդ հայտարարություններով նա ասում էր՝ որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ավիրել են մեր երկիրը, հիմա այդ ավերակները ստեղծած երկու նախագահների հետ ինքն ուզում է մեր երկիրը վերջնականապես ավիրել, թող միավորվեն՝ հրաշալի առաջարկ է՛՛,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին առաջարկում է արտահերթին մասնակցել դաշինքով:

Քոչարյանի ու Սարգսյանի գրասենյակները պատասխանել են Տեր-Պետրոսյանի առաջարկին:

 

  • Կիսվել: