ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Առաջին անգամ բանակի տոնը նշում ենք գլուխներս կախ․ Իշխան Սաղաթելյան

Առաջին անգամ բանակի տոնը նշում ենք գլուխներս կախ․ Իշխան Սաղաթելյան

29 տարվա մեջ առաջին անգամ բանակի տոնը նշում ենք գլուխներս կախ: Այս մասին Եռաբլուրում հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Եռաբլուր» պանթեոնում՝ լրագրողների հետ զրույցում։

«Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ունենալու է հզոր բանակ, Հայաստանի սահմանները պաշտպանող բանակ, դա լինելու է մոտ ապագայում»,- հավելել է նա։

Անադրադառնալով շարժման գործողություններին, նա նշել է․

«Հայրենիքի փրկության շարժման հայտարարություններն ուժի մեջ են. առաջիկայում լինելու են և՛ բողոքի երթեր, և՛ ցույցեր, և՛ անհնազանդության շարժումներ»։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու և 17 կուսակցությունների քաղաքական օրակարգը Ռոբերտ Քոչարյանի օրակարգին համընկնելու հարցի մասին Սաղաթելյանն ասել է՝ Քոչարյանն այլ բան չի ասում, ինչ ասում է 17-ի շարժումը։

«Մենք հրապարակել ենք մեր ճանապարհային քարտեզը, դրան հավատարիմ շարունակում ենք գնալ առաջ, Ռոբերտ Քոչարյանը դրան հակառակ բան, ըստ էության, չի ասել»,-նշել է նա։

Անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ Իշխան Սաղթելյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի գխավորությամբ ընտրություն կազմակերպելը նշանակում է, որ երկրում շարունակելու է լինել անկայունություն, երկրում ատելության մթնոլորտը, պառակտումը մնալու է։

«Նրա գլխավորությամբ ընտրությունները վտանգավոր են Հայաստանի համար, որովհետեւ ինքն ամեն ինչ անելու է վերարտադրվելու համար, որպեսզի չդատվի։ Ինքն ամեն ինչ անելու է պատասխանատվությունից խուսափելու համար»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։

  • Կիսվել: