25 միլիոն Տավուշին հակառակորդի կողմից հասցված վնասը վերականգնելու համար․ Կառավարությունը որոշումն ընդունեց
Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց 25 միլիոն դրամ տրամադրել Տավուշի մարզպետարանին: Գումարն օգտագործվելու է հակառակորդի կողմից ագրեսիայի արդյունքում հասցված վնասը վերականգնելուն:
Հարցը զեկուցեց ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ում խոսքերով, նախնական հաշվարկներով հասցված վնասի չափը հասնում է 150 միլիոն դրամի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց, որ այդ գումարը տրամադրվում է աշխատանքները սկսելու համար:
«Ստեղծվել է գույքագրման և գնահատման աշխատանքային խումբ, որն աշխատում է բնակավայրերում՝ աշխատանքներին ներգրավելով տեղի շինարարական հնարավորությունները, ներառյալ արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիներին։ Առաջարկվում է գումարի մի մասը կանխավճարով հատկացնել՝ աշխատանքները շուտափույթ սկսելու համար, որը նաև բարոյական կարևոր դեր կունենա, մինչև ամբողջական գնահատում կկատարվի։ Իրական ծավալները շատ ավելի մեծ են»,- նշված է Կառավարության որոշման նախագծում։


