հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
24 ժամը լրացավ, կհանդիպենք դատարանում. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ Կարապետյանին

24 ժամը լրացավ, կհանդիպենք դատարանում. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի՝ ավելի վաղ արված գրառմանը և նրան 24 ժամ ժամանակ տվել հստակեցումների, պարզաբանման համար: 

ԱԺ նախագահն իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ 24 ժամը լրացել է, իսկ Նարեկ Կարապետյանն այդպես էլ հստակեցումներ չի մտցրել իր սահմանումների մեջ, թե ինչու է, ըստ իրեն, Ալեն Սիմոնյանը հովանավորում կազինոների աշխատանքը:

Սիմոնյանը նշել է, որ հանդիպելու են դատարանում, ինքը վստահ է՝ Նարեկ Կարապետյանը հրապարակային ներողություն է խնդրելու իրենից և վճարելու է զրպարտության համար:

  • Կիսվել: