23 ռազմագերիներ գտնվում են Ադրբեջանում. Աննա Գրիգորյանը՝ ՀՀ ԱԺ-ում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին
Իրական խաղաղության համար առանց նախապայմանների պետք է ազատ արձակվեն հայ բանտարկյալներն ու քաղաքացիական անձինք։ Այս մասին ՀՀ ԱԺ-ում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«23 ռազմագերիներ հիմա գտնվում են Ադրբեջանում, կտտանքների են ենթարկվում, և այդ ամենը ոչ միայն խախտում է մարդասիրական իրավունքը, այլ նաև ցանկացած հեռանկար խաղաղության համար»,– ասել է պատգամավորը։
Գրիգորյանը նաև խոսել է Արցախում մշակութային ցեղասպանության մասին, ինչպես նաև Արցախցիների վերադարձի իրավունքի մասին։
«Մարդու իրավունքները չեն կարող ընտրական լինել։ Ես հիմա նստած եմ Ուկրաինայի պատվիրակության կողքին, և չէի էլ պատկերացնի՝ նրանք կընդունեին ցանկացած խաղաղության պայմանավորվածություն, որը կբացառեր իրենց հայրենակիցների վերադարձը»,– ասել է Գրիգորյանը։


