հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
2148 հաստատված դեպք․ Փոխնախարարը Հայաստանում կորոնավիրուսի վերաբերյալ նոր թվեր ներկայացրեց

2148 հաստատված դեպք․ Փոխնախարարը Հայաստանում կորոնավիրուսի վերաբերյալ նոր թվեր ներկայացրեց

Այսօրվա ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2148 դեպք, որոնցից 977-ն առողջացած են, ցավոք ունենք 33 մահ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

Այս պահին բուժում է ստանում 1136 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 22 137 թեստավորում:

Փոխնախարարը հայտնեց, որ այսօր օրական մոտ 1000 թեստավորում իրականացնելու հնարավորություն կա, շարունակվելու են դրական դեպքերի մեկուսացման ուղղությամբ աշխատանքները, ինչը թույլ է տալիս պայքարել վարակի տարածման դեմ: Համագործակցություն կա այլ երկրների հետ, ինչը թույլ կտա ծանոթանալու նոր նվաճումներին ու փրկելու նոր կյանքեր:

  • Կիսվել: