հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
2023 թ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովը

2023 թ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովը

Երևանում ընթանում է ՀԱՊԿ ղեկավարների գագաթաժողովը։ Համաժողովին մասնակցում են նաև ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ ու ՊՆ նախարարները։ 

2023 թվականից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Ղազախստանի ներկայացուցիչ, Ռուսաստանում Ղազախստանի նախկին դեսպան Իմանգալի Նուրգալիևիչ Տասմագամբետովը։  ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ստանիսլավ Վասիլիի Զասը ավարտում է իր եռամյա գործունեությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան բարեխիղճ աշխատանքի համար։
 
Քանի որ 2023 թվականի սկզբից՝ առաջիկա 3 տարիներին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Նուրգալիի Տասմագամբետովը, կարծում եմ՝ արդարացված կլինի, եթե հարգարժան Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մեզ ներկայացնի նրան»,- ասաց վարչապետը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: