երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
2018-ին բանակցային բովանդակության բացահայտումը կբերեր միջազգային սկանդալի. Փաշինյան

2018-ին բանակցային բովանդակության բացահայտումը կբերեր միջազգային սկանդալի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մեկնաբանել է, թե ինչու իշխանության գալուց հետո չի բացահայտել, թե ինչ ժառանգություն է ստացել ԼՂ խնդրի բանակցային գործընթացում:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛2018 թ. ես կարող էի գալ, բանակցային բովանդակությունը բացահայտել, ասել՝ բանակցություններն այն կետում են, որ ստիպված ենք յոթ շրջանները վերադարձնել, և արձանագրել, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի ու այլ տարածքներ:

Ինչո՞ւ դա չեմ արել, որովհետև, նախ, այդ բանակցային բովանդակության բացահայտումը կբերեր միջազգային սկանդալի, իրադրության անխուսափելի լարման, և կարող էր տպավորություն ստեղծվել, թե ես ուղղակի առիթ եմ ման գալիս, որ րոպե առաջ ասեմ՝ այսպես է իրավիճակը, հրաժարվում եմ պայքարել իրադրության որևէ փոփոխության համար՛՛:

Վարչապետը հավելել է, որ արդյունքն ի վերջո կլիներ ավելի վատ:

 

 

  • Կիսվել: