2018-ի հաջողված հեղափոխության կրկնօրինակմամբ հաղթանակի հույս առաջացնելը տապալվեց. Իոաննիսյան
2018 թվականի հաջողված հեղափոխության կրկնօրինակմամբ հաղթանակի հույս առաջացնելը տապալվեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ընդդիմության հանրահավաքին:
Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Ի հեճուկս 2018 թվականի հեղափոխության հետ խորքային տարբերությունների (օրինակ` ընտրված իշխանության առկայություն), մինչև այսօրվա առավոտ տեղի ունեցողը շատ նման էր 4 տարի առաջվա դեպքերին. մարզերից քայլերթ, քաղաքում խառը ակցիաներ, Ֆրանիսիայի հրապարակ փակել ու երկուշաբթի առավոտից փակել փողոցները:
Այդ նմանությունը շատերի մոտ տպավորություն էր առաջացնում, որ պրոցեսը կարող է ունենալ նույն շարունակությունը և նույն ավարտը, ինչ 2018-ին: Հենց այդ պատճառով էր ընդդիմությունը կրկնօրինակում քայլերը, որ մարդիկ հավատան հաղթանակի հավանականությանը (նենց չի, ընդդիմադիրները որ ֆանտազիա չունեն):
Սակայն այսօրվա կեսօրից ամեն ինչ գնաց այլ կերպ. մի կողմից ակցիաները չստացան զանգվածային բնույթ, մյուս կողմից ոչ սափրագլուխները ուսանողններ ծեծեցին (ինչպես 2018-ին Հերացու վրա) և ոչ էլ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներով ցույց ցրեց (ու 2018-ի պես մի 50 հոգի գործուղեց հիվանդանոց):
Հետևապես, 2018-ի դեպքերի անգամ վիզուալ կողմը էլ չկա: Մարդիկ էլ այս պրոցեսը չեն նմանացնի իրենց տեսած հաջոցված հեղափոխության հետ:
Ամեն դեպքում, այն ժամանակ փողոցներ փակելու առաջին իսկ օրվա երեկոյան հավաքի մասնակիցների թիվը, նախորդ օրերի համամետ, շեշտակի աճեց. Հանրապետության հրապարակում հավաքվեց շուրջ 30 հազար մարդ («Իրազեկ քաղաքացիների միավորման» հաշվարկով), իսկ դրան հաջորդած ամեն օրը` ավելի ու ավելի շատ:
Տեսնենք, թե այսօր ու առաջիկա օրերին ընդդիմությունը որքան մարդ կհավաքի: Այսօր, իհարկե, անձրևի է, բայց ես խիստ կասկածում եմ, որ առաջիկա օրերին ընդդիմությունը կարողանա հավաքել էապես ավելի շատ մարդ, քան երեկ՛՛: