ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
1739 հիվանդի մոտ կա թոքաբորբ՝ նրանց վիճակը ցանկացած պահի կարող է դառնալ ծանր․ Փաշինյան

1739 հիվանդի մոտ կա թոքաբորբ՝ նրանց վիճակը ցանկացած պահի կարող է դառնալ ծանր․ Փաշինյան

Այս պահին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վարակակիրների թիվը հասնում է 123-ի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է ծանր վիճակում գտնվողներին, ապա նրանց թիվը հասնում է 529-ի. «1739 հիվանդի մոտ կա թոքաբորբ, ինչը նշանակում է, որ նրանց վիճակը ցանկացած պահի կարող է դառնալ ծանր կամ ծայրահեղ ծանր»:

«Մենք կարող ենք փոխել այս վիճակագրությունը: Եթե անհատական ջանքը չներդրվի, մենք չենք կարող այս խնդիրը լուծել: Ես հավատում եմ, որ մենք դա կարող ենք անել: Կոչ եմ անում համախմբել մեր ուժերը և բարձրացնել մեր կարգապահությունն այս խնդիրը լուծելու համար»,-հավելեց նա:

  • Կիսվել: