ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
17 կուսակցությունների ձերբակալված անդամներով կզբաղվեն 16 հոգի. մանրամասներ. «Ժողովուրդ»

17 կուսակցությունների ձերբակալված անդամներով կզբաղվեն 16 հոգի. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը ստեղծել է 16 հոգուց բաղկացած քննիչների խումբ, որը պետք է քննի քրեական գործերը, որոնք կապված են 17 կուսակցությունների ձերբակալված անդամների հետ:

Հիշեցնենք, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Գագիկ Ծառուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով, Գառնիկ Իսաղուլյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1-րդ հոդվածի 1-ին մասով, Սուրեն Սուրենյանցը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով, եւ 307.1-րդ հոդվածի 1-ին մասով, Գեղամ Մանուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Համբարձումյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով, Արա Սահակյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով, Արթուր Վանեցյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 307.1-րդ հոդվածի 1-ին մասով, Էդուարդ Շարմազանովը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով, Արթուր Ղազինյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1-րդ հոդվածի 1-ին մասով, Իշխան Սաղաթելյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով:

Եվ, ահա, ց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: