կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միայն երեկ ձերբակալվել են կոռուպցիոն հանցագործությունների մեջ ներգրավված 20-ից ավելի անձինք. Խաչատրյան

Միայն երեկ ձերբակալվել են կոռուպցիոն հանցագործությունների մեջ ներգրավված 20-ից ավելի անձինք. Խաչատրյան

Եթե համեմատենք անցած տարի Կոմիտեի կողմից քննված քրեական գործերը և դատի տրված անձանց մասով թվային տվյալները, ապա կտեսնենք մոտ 70-80%-ով ավելացել է դատի տրված անձանց քանակը: Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:

«Սա խոսում է այն մասին, որ իրականում աշխատանքներն ավելի ակտիվացել են անցած տարվա համեմատ և դրա պատճառներից մեկն այն է, որ գնալով համալրվում է Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակազմը, ծառայողների թիվը, թեև այս պահին մոտ 50% հաստիքները համալրված չեն, դրա համար կան օբյեկտիվ պատճառներ: Նախ ծառայողների բարեվարքության ստուգման փուլն է, մասնագիտական գիտելիքների ստուգման փուլը շատ բարդ է և քիչ հավակնողների է հաջողվում անցնել այս փուլը: Բայց կցանկանայի նշել՝ միայն երեկ ծառայությունում քննվող 2 քրեական գործով ձերբակալվել են կոռուպցիոն հանցագործությունների մեջ ներգրավված 20-ից ավելի անձինք»,- ասաց Սասուն Խաչատրյանը:

Ձերբակալվել են Արտաշատի տարածքային կենտրոնի 3 պաշտոնյաներ և կաշառք տվող 6 անձ, Գյումրու գրանցման  քննական բաժանմունքի տեսուչը, միջնորդը, վարորդական վկայական ստանալու համար կաշառք տված 16 անձինք, ընդհանուր առմամբ 28  դրվագ՝ կաշառքով վարորդական վկայականներ տալու դեպքեր: Պարոն Խաչատրյանը նշեց, որ նման բացահայտումներ ունենում են գրեթե ամեն օր:

  • Կիսվել: