ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«168 ժամ». Բաբլոյանը հասկացրել է, որ Փաշինյանն իշխանության է եկել օրենքի խախտմամբ, որին աջակցել է անձամբ ինքը

«168 ժամ». Բաբլոյանը հասկացրել է, որ Փաշինյանն իշխանության է եկել օրենքի խախտմամբ, որին աջակցել է անձամբ ինքը

«168 ժամը» գրում է.

«ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը երեկ սենսացիոն հայտարարություն է արել, որը, սակայն, օրվա լրահոսում ուշադրության չարժանացավ: Լրագրողների հետ զրույցում նախ՝ խոսելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրեն որպես կասկածյալ ներգրավելու մասին, Բաբլոյանը հայտարարել է. «Ես ինչ  արել եմ՝ արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն: Ես չեմ խախտել Սահմանադրություն, օրենք, ես չեմ կարող պատասխան տալ, թե ինչու է Գագիկ Հարությունյանը շուտ  դիմում գրել»:

Այնուհետեւ ԱԺ նախկին նախագահը հայտարարել է. «Ես կարող եմ մի հարցի պատասխան տալ, եթե այդ հարցը կհայտնաբերեն ու կբարձրաձայնեն, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում: Ես պաշտոնապես հայտարարում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»:

Նա փաստացի դիմում է իրավապահներին՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել օրենքի խախտմամբ, որին աջակցել է անձամբ ինքը՝ լինելով ԱԺ նախագահ: Սակայն այս հայտարարությունը երեկ իրավապահ մարմինների կողմից որեւէ հետեւանք չունեցավ, Արա Բաբլոյանին քննչական մարմինները հարցաքննության չհրավիրեցին՝ պարզելու, թե ի՞նչ խախտման մասին է հայտարարում ԱԺ նախկին նախագահը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: