Տիմատիի սիրեցյալը ցուցադրել է կազմվածքը՝ ծննդաբերությունից հետո
Ռեփեր Տիմատիի նորածին որդու՝ Ռատմիրի նորաթուխ մայրիկը՝ Անաստասիա Ռեշետովան, իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում ցուցադրում է իր կազմվածքը՝ ծննդաբերությունից հետո
Ռեշետովան գրել է, որ իդեալական կազմվածքին վերադառնալու համար ինքը պիտի նիհարի 6-7 կիլոգրամ և մարզի մկանները, ինչը բժիշկը դեռևս չի թույլատրում:
Նշենք, որ Ռատմիրը ծնվել է հոկտեմբերի 16-ին: Նա Տիմատիի երկրորդ զավակն է, մինչդեռ Անաստասիայի համար նա առաջին երեխան է: