հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Տիմատիին ապտակել է Չեչնիայի հայտնի բիզնեսմեններից մեկը. ռեփերի «պաշտպանությունը ստանձնել է» Կադիրովը

Տիմատիին ապտակել է Չեչնիայի հայտնի բիզնեսմեններից մեկը. ռեփերի «պաշտպանությունը ստանձնել է» Կադիրովը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «պաշտպանել» է հիփ-հոփ երգիչ Թիմուր Յունուսովին՝ Տիմատիին՝ Չեչնիայի գործարար և նախկին սենատոր Ումար Ջաբրաիլովի հետ ունեցած կոնֆլիկտից հետո, Բի-Բի-Սի-ի ռուսական ծառայության հետ զրույցում ասել է Ջաբրաիլովը, տեղեկացնում է Լենտան։

Ըստ գործարարի՝ ինքը և Տիմատին վիճել են 2008 թ. կանադացի երգչուհի Նելլի Ֆուրտադոյի մոսկովյան համերգի ժամանակ: Ռեփերը ցանկացել է զուգերգ ունենալ երգչուհու հետ, համերգին եկել է թիկնապահներով, գնացել հանդերձարան և «Կալաշնիկովի» ինքնաձիգի տեսքով օղու շիշ է նվիրել՝ առաջարկելով ռեփ կարդալ իր երգերից մեկի ընթացքում: Պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայայի պլանի համաձայն՝ Ֆուրտադոյի հետ պետք է ելույթ ունենար Դիմա Բիլանը, սակայն փոթորկի պատճառով Ֆուրտադոյի ինքնաթիռն ուշացել է, և նա չի հասցրել ելույթ ունենալ, ինչի պատճառով էլ հրաժարվել են զուգերգից:

Ջաբրաիլովը նշել է, որ Ռուդկովսկայան իմացել է Տիմատիի գործողությունների մասին և խնդրել է իրեն՝ խոսել ռեփերի հետ, որպեսզի նա չմիջամտի համերգին: Ջաբրաիլովը համապատասխան խնդրանքով դիմել է ռեփերին, ինչպես նաև անվտանգության աշխատակցին կանգնեցրել է Ֆուրտադոյի հանդերձարանի դռան մոտ: Այնուամենայնիվ, Տիմատին հայտնվել է բեմում երգչուհու կատարման ընթացքում «և սկսել է ինչ-որ բաներ պատկերել», ինչի պատճառով Ֆուրտադոն դադարեցրել է համերգը և հիստերիայի մեջ ընկել:

«Ես գնացի կուլիսներ և տեսա, որ Տիմատիի թիկնապահները վազում են, նրանց հետևից արյունոտ ճակատով վազում է իմ թիկնապահներից մեկը։ Ես հարցրեցի նրան՝ ծեծե՞լ են, նա պատասխանեց՝ ես եմ ծեծել, ուղղակի ճակատով եմ հարվածել: Ֆուրտադոյի թիկնապահները նույնպես մասնակցել են ծեծկռտուքին»,-ասել է գործարարը: Ջաբրաիլովը շեշտել է, որ հանդիպել է Տիմատիին և ապտակել նրան՝ խոստանալով արգելել նրա հետագա համերգները մայրաքաղաքում:

Տիմատին դրանից հետո իբր հեռացել է, դիմել է «հայտնի երգչուհու», և նրա հետ գնացել է Չեչնիայի ղեկավարի մոտ՝ «պաշտպանություն խնդրելու» համար:

Ջաբրաիլովը պատմել է. «Նրան նախատելու փոխարեն՝ Ռամզանը զանգում է ինձ և ասում՝ ինձ մոտ երգիչ է եկել, ես քեզ խնդրում եմ, խնդիրներ մի ստեղծիր նրա համար, նա իմ մարդն է, ես «վերցնում եմ նրան իմ ձեռքի տակ»:

  • Կիսվել: