հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Չեչնիայում հուղարկավորության ժամանակ պատշգամբ է փլուզվել. կա 40 վիրավոր

Չեչնիայում հուղարկավորության ժամանակ պատշգամբ է փլուզվել. կա 40 վիրավոր

Չեչնիայում հուղարկավորւթյան ժամանակ պատշգամբ է փլուզվել, որի հետևանքով վիրավորվել է 40 հոգի, տեղեկացնում է Коммерсантъ-ը:

Նշվում է, որ Չեչնիայի Հանրապետության դատախազությունը հետաքննություն է սկսել հուղարկավորության ժամանակ պատշգամբի փլուզման դեպքի առթիվ։ 

Ինչպես հաղորդվում է՝ հուղարկավորության թափորը շարժվելիս է եղել Գուդերմեսի շրջանի Իշխոյ-Յուրտ գյուղի Ինտերնացիոնալնայա փողոցով։ Տեղի բնակիչները իրադարձությունը դիտել են մասնավոր տան փայտե պատշգամբից։

Քառասուն մարդ վիրավորվել է ծածկի փլուզման հետևանքով, նրանցից 20-ը հոսպիտալացվել է:

 

  • Կիսվել: