Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերությունը գնումների պաշտոնական կայքում հրապարակել է, թե որքան գումար է վճարել հաղորդավարներ Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար։ «Հրաչուհի Ութմազյան» եւ «Համլետ Առաքելյան» ԱՁ-ները Հ1-ի հետ կնքել են առքուվաճառքի պայմանագիր, ծառայության դիմաց Հ1-ը նրանցից յուրաքանչյուրին վճարել է 105 հազար դրամ։
Գումարը վճարվել է որպես գնված ծառայության դիմաց վճարում, այլ ոչ թե աշխատանքի վարձատրություն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: