կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Օսկար»–ում հաղթած «The Last Repair Shop» ֆիլմում կա դրվագ Բաքվում հալածանքների ենթարկված հայի մասին

«Օսկար»–ում հաղթած «The Last Repair Shop» ֆիլմում կա դրվագ Բաքվում հալածանքների ենթարկված հայի մասին

«Օսկար»–ի «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Վերանորոգող վերջին խանութը»/The Last Repair Shop, որում անդրաարձ կա նաեւ ուսանողական երաժշտական ​​գործիքների վերանորոգման արհեստանոցի մենեջեր Սթիվ Բաղմանյանին, որը 1980-ականներին Ադրբեջանում ենթարկվել է էթնիկ հալածանքների:

Ֆիլմի ռեժիսորներն են Բեն Պրուդֆութը եւ Քրիս Բոուերսը։ Ռեժիսոր Բեն Պրուդֆութը հարցուպատասխանի ժամանակ կիսվել է. «Մենք համերաշխ էինք հայ համայնքի և հայկական սփյուռքի հետ», գրում է 
Armenian Film Society-ն։ 

Ֆիլմը պատմում է չորս նվիրյալ արհեստավորների մասին, ովքեր օգնում էին Լոս Անջելեսում ուսանողական երաժշտական ​​գործիքները լավ վիճակում պահել: Ֆիլմը վարպետների մտերմիկ անձնական պատմությունները միախատնված են ուսանող երաժիշտների հուզական, անմիջական պատմությունների հետ, որոնց կյանքում նրանց պատրաստած գործիքները առանցքային են դարձել, գրում է style.news.am-ը:

 

  • Կիսվել: