շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկարի» գլխավոր տնօրեն

Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկարի» գլխավոր տնօրեն

Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակել է «Օսկարի» գլխավոր տնօրեն։ Այս մասին գրում է «Hollywood Reporter»-ը:

Նշվում է, որ դա նորաստեղծ պաշտոն է:

Մելիդոնյանը կղեկավարի ռազմավարությունը, հատուկ միջոցառումները և մրցանակաբաշխության բոլոր ծրագրերի և միջոցառումների արտադրական թիմերը:

Նա սերտորեն կհամագործակցի «Օսկար»-ի պրոդյուսերների և շոուի հաղորդավարների, Disney/ABC-ի և ակադեմիայի ղեկավարության հետ, ներառյալ կառավարիչների խորհրդի և նրա կոմիտեները և կվերահսկի այն թիմերը, որոնք ներգրավված են «Օսկար»-ի նախապատրաստման և իրականացման գործում:

  • Կիսվել: