շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Զելենսկին ցանկանում է ելույթ ունենալ «Օսկարի» ժամանակ. այժմ բանակցում է կազմակերպիչների հետ. New York Post

Զելենսկին ցանկանում է ելույթ ունենալ «Օսկարի» ժամանակ. այժմ բանակցում է կազմակերպիչների հետ. New York Post

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցում է Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ակադեմիայի հետ, որպեսզի ՛՛Օսկար՛՛ մրցանակաբաշխության  հեռարձակման ժամանակ հանդես գա տեսաուղերձով: Այս մասին հայտնում է New York Post-ը։

Ինչպես հաղորդվում է՝ ակադեմիայի պաշտոնյաները դեռեւս քննարկում են՝ արդյոք արժե՞, որ Զելենսկին հանդես գա շոուի ընթացքում: Ընթանում է բանավեճ ՛՛Օսկարի՛՛ ապաքաղաքական լինելու վերաբերյալ:

Նշվում է նաև, որ ակադեմիան հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը:

 

  • Կիսվել: